ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական բանակի 3 ԱԹՍ է խոցել, այդ թվում «Բայրաքթար». ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել
ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել․
- Ռուսական ավիացիան 1 օրում շարքից հանել է ուկրաինական բանակի 79 ռազմական օբյեկտ։
- Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական բանակը մարտի 12-ին խոցել է 1 Մի–24 ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում «Բայրաքթար ՏԲ-2»։
- Բացի դրանից, օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ:
- Այսօր Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրերի նկատմամբ, մեկ օրում 12 կիլոմետր առաջխաղացում է եղել:
- Ընդհանուր առմամբ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 61 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 1159 տանկ և զրահամեքենա, 118 հրթիռ, 436 հրետանի:
- Ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ։

