Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Ադրբեջանում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։
ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

