Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է tvzvezda.ru-ն:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ հիասթափված է երկիրը «ոչ թռիչքային գոտի» չդարձնելու ՆԱՏՕ-ի որոշումից։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ինքն է ստեղծել մի պատմություն, որ իբր Ուկրաինայի երկինքը փակելը ուղղակի ագրեսիա կհրահրի Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:

