Կառավարության թանկացման կռուտիտները
Կառավարության թանկացման կռուտիտները.
Սննդամթերքը թանկացավ, գարուն ա սիբեխ, մանդակ, կանաչի կուտեք:
Հացը թանկացավ, բայց խոմ քաշը «չպակասեց»։
Կարտոֆիլը թանկացավ, խառը կանաչի կամ սխտոր կերեք:
Զատիկին ընդառաջ հավկիթը թանկացավ, ձերը ներկեք (հավատալու ա սրանցից):
Դեղերը թանկացան, է դուք մի հիվանդացեք:
Կարագը թանկացավ, բայց խոմ փաթեթավորումը լավացավ։
Հոսանքը թանկացավ, փոխարինեք ձեր էլեկտրալամպերը էներգաարդյունավետ ու խնայող LED-երով:
Ջուրը թանկացավ, բայց մեր ջուրը աշխարհում երկրորդ տեղն ա գրավում։
Գազը թանկացավ, բայց խոմ կալորիականությունը բարձրացավ։
Բենզինը թանկացավ, է հա մեկ ա շատերդ գազով եք քշում։
ԱՊՊԱ-ն թանկացավ, ավտոն ծախեք տեղը չմուշկ, սքեյթ, ինքնագլոր առեք քշեք։
Կառավարությունը այ սենց շատերին էշի տեղ դնելով կռուտիտ ա լինում։ Դե գնա ժողովուրդ ու դիմացի սրանց: Որ ամոթը լրիվ կորցնեն սենց էլ կասեն՝ ժողովուրդ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտեք:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

