Լուսաբացը լինելու է
Այսօր՝ գարնանային առաջին օրն է, բայց սիրտ չունեմ շնորհավորելու գարնանային առաջին օրվա կապակցությամբ… Սիրտ չունեմ, որովհետև մեծ քանակով ազգանվեր հայորդիներ կալանավայրերում են և չեն տեսնելու իրենց սիրելիների դեմքը լուսավորող ժպիտը, ժպիտ, որն ակամա հայտնվում է դեմքիդ, երբ քեզ մի փունջ դաշտի մանուշակ են նվիրում…
Այսօր գարնանային առաջին օրը, Գառնիկ Իսագուլյանի ծննդյան օրն է, ով երկու ամսից ավելի կալանավայրում է գտնվում: Այլ հնարավորություն չունեմ դիմել ազգանվեր հայորդուն: Ուստի, օգտվեմ այս՝ էլեկտրոնային, հնարավորությունից:
Հարգելի պարոն Իսագուլյան, Ձեր ծննդյան օրն ուզում եմ հիշեցնել տատիկիս բառերը. «Ամեն մութ գիշեր ունի ԼՈՒՍԱԲԱՑ»: Այդ Լուսաբացը լինելու է, ոչ միայն Ձեր ազատությամբ, այդ Լուսաբացը սփռվելու է ողջ Հայաստանով մեկ: Որքան էլ չարն իր նենգ գործերը հյուսի գիշերվա խավարի մեջ, միևնույն է, գալու է ԼՈՒՍԱԲԱՑԻ ժամն ու մաքրի Հայոց աշխարհը խավարամտությունից ու նենգությունից… Ես շատ փոքր մարդ եմ, որ ասեմ. «Մենք Ձեզ հետ ենք»: Սակայն միանշանակ և անկասկած Աստված Ձեզ հետ է և նրա Հզոր Շողերի Լույսը տեսնելու է ամեն ՀԱՅ!!! Հայուհի՝ Ալլա Հակոբյան:
Ալլա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

