Կիևում պարետային ժամը կգործի ժամը 17.00-ից 08.00-ը
Կիևում պարետային ժամը կգործի ժամը 17.00-ից մինչև 08.00-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Բոլոր քաղաքացիական անձինք, որոնք այդ ժամին կգտնվեն փողոցում, կհամարվեն դիվերսանտներ»,- նշել է Կլիչկոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ–ը և ԵՄ–ը գնահատել են ՌԴ–ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

