Ալիևը Պուտինին Բաքու է հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահին հրավիրել է Բաքու։ Այս մասին հայտարարել է Ալիևը այսօր Մոսկվայում ռուս-ադրբեջանական բանակցությունների ավարտից հետո, երբ երկու երկրների ղեկավարները զրուցել են մեկ բաժակ շամպայնի շուրջ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն: Եվ մենք սպասում ենք ձեզ Բաքվում, հենց որ ժամանակացույցը և համաճարակը թույլ տան: Մենք ուրախ կլինենք», – ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ այսօր՝ քիչ առաջ Մոսկվայում ավարտվեցին ռուս-ադրբեջանական բանակցությունները՝ այդ երկու երկրների միջև կնքված համագործակցության հուշագրի վավերացմամբ։