Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Կառավարությունից հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:

ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: