ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Կիևին միջուկային զենք մատակարարելու մասին հարցին
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն նախատեսում միջուկային զենք մատակարարել Ուկրաինային, որն ինքն էլ դա չի ցանկանում: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները մտադիր չեն միջուկային զենք մատակարարել Ուկրաինային, իսկ Ուկրաինան դա չի ցանկանում»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի համաժողովում հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջև՝ անվտանգության ապահովման շուրջ։ Նրանց հրավիրելը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Ուկրաինայի նախագահի խոսքով, եթե դրանք չկայանան կամ արդյունքում Կիևի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, «Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և հարցականի տակ կդրվեն 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները»:

