Ադրբեջանցի պատգամավորները մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեցին Մարզահամերգային համալիր (տեսանյութ)
Երևանի մարզահամերգային համալիր ժամանեցին ադրբեջանցի պատվիրակները՝ մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Նրանք Երևան են ժամանել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաևԱդրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
NEWS.am-ի տեսանյութը

