ԴԺՀ-ում ուկրաինացի դիվերսանտներ են գերեվարել. տեսանյութ

Դոնեցկի «Oplot.TV» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ուկրաինացի դիվերսանտների գերեվարման մասին։Կադրերում երևում է  զրահափոխադրիչի /БТР/կիրառմամբ թեժ մարտը, որի ժամանակ վիրավորվել են ԴԺՀ-ի երկու հատուկ ջոկատայիններ։ Պետական ​​անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ , չեզոքացված դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումը ծրագրել էին պայթեցնել ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող էլեկտրական ենթակայաններ, գազատարներ և ֆիլտրակայաններ։

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 13000 մարդ, մոտ 44000-ը վիրավորվել են: