Ադրբեջանական տեղեկատվական դաշտը կրկին անցել է ակտիվ գրոհի․ Փորձագետը զգուշացնում է
Ադրբեջանական տեղեկատվական դաշտը կրկին անցել է ակտիվ գրոհի։ Նման գրոհ կար նաև պատերազմից առաջ։ Ադրբեջանական հայալեզու կայքը իր քարոզչական նյութերի գովազդները միացնում է ոչ ավել, ոչ պակաս հայկական տիրույթում։ Պետք է ասեմ, որ մեդիագրագիտության բացակայության պատճառով իսկույն կուլ ենք տալիս խայծը։ Այս տեսակ նյութերի քոմեթների տակ հայերը իրար հասցեին ինչ հայհոյանք ասես, որ չեն տալիս։ Կայքը իրեն վերապահած գործառույթն անում է, գեներացնում է ատելություն հայերի մեջ միմյանց նկատմամբ։ Մենք այնքան քաղաքականացված ենք, որ անգամ չենք էլ նայում, թե ինչ կայք է, որ երկրին է, այն դեպքում, երբ առանց ուսումնասիրելու էլ հասկանալի է, որ այն թշնшմու շահերը սպասարկող թշնшմական երկրից կառավարվող, թշնшմական երկրի դոմենով կայք է․․․ ՈՒշադիր լինելը և քիչ քաղաքականացված լինելը լավ բան է․․․
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

