Չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստ է «խաղաղության պայմանագիր» ստորագրել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստ է «խաղաղության պայմանագիր» ստորագրել։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Իմ տեղեկություններով՝ սկզբում Ադրբեջանը պնդում էր դեմարկացիա, հետո՝ խաղաղության պայմանագիր։ Հիմա տեղերը փոխել է, և Ադրբեջանը առաջնահերթություն է տալիս խաղաղության համաձայնագրին։ Ես չեմ պատկերացնում նման համաձայնագիր երկու երկրների միջև՝ առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա պարզապես անհնար է։ Եվ չեմ կարծում, որ այսօր բավարար բանակցային ռեսուրս ունենք մեր նպատակները առաջ մղելու համար»,- նշեց երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում

