Կովկասյան երկրամասի ռազմատեղագրական հինգվերստանոց քարտեզի 1941 թ. թողարկմամբ Սև լիճն ամբողջությամբ ՀԽՍՀ կազմում էր

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր տելեգրամ ալիքում գրում է․

«Կովկասյան երկրամասի ռազմատեղագրական հինգվերստանոց քարտեզի 1941 թ. թողարկմամբ Սև լիճն ամբողջությամբ ՀԽՍՀ կազմում էր։

Եվս մի ավելորդ վկայություն, որ գործող կապիտուլյացիոն իշխանությունները չնչին տրամադրվածություն անգամ չունեն գոնե հնարավորության դեպքում պաշտպանելու ՀՀ ազգային շահերը։

Անդաստիարակ լակոտի պես սրանց ուշքն ու միտքը Հայաստանի թշնամիների գիրկը նետվելն է, ինչին առարկողներին դեբիլությունը դեմքից ծորացողի տոնայնությամբ պատասխանում են՝ «դուք սաղդ չեք հասկանում, ինձ լավ ա իրա հետ»»։