Ժիրինովսկուն թոքերի արհեստական օդափոխության սարք են միացրել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել էր, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենսդիր գործչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը գտնվում է ծանր վիճակում: