Միջազգային իրավունքին հավատալով էր 2003թ.-ին Բաքվի Ազատության հրապարակը սարքում արյան ծով ու մարդկանց լցնում բանտերը․ Տոնոյան
Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է. «Երբ նախագահ ընտրվեցի, 41 տարեկան էի։ Այդ ժամանակ հավատում ԷԻ միջազգային իրավունքին»։
Միջազգային իրավունքին հավատալով էր 2003թ.-ին Բաքվի Ազատության հրապարակը սարքում արյան ծով ու մարդկանց լցնում բանտերը։
Սա դեռ մի կողմ։ Ողբերգությունն այլ տեղ է։ Մարդը բացահայտ, առանց որևէ այլևայլության հայտարարում է, որ հիմա չի հավատում միջազգային իրավունքին։ Իր գործն է։ Բայց ողբերգություն է, երբ էտ իրավունքին հավատում են Հայաստանում ու հավատացողները ոչ թե սովորական քաղաքացիներ են, այլ պետությունը ղեկավարողները։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։

