Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրիլի 1-ից կգործի ոչ անձնագրային ռեժիմ
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրիլի 1-ից կգործի ոչ անձնագրային ռեժիմ:
Դա երկու երկրների քաղաքացիներին թույլ կտա «ճանապարհորդել առանց անձնագրերի և երկրի ներսում կիրառվող ինքնությունը հաստատող նոր սերնդի վկայականներով»: Նշվում է, որ դա կամրապնդի Ադրբեջանի հետ ամուր կապերը:
Համապատասխան արձանագրությունը դեկտեմբերի 10-ին Բաքվում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

