Դավաճան Նիկոլի նոր ստորությունը. սփյուռքից գումարահավաքի իրականացմամբ «վերացնել» սեփական հանցագործության հետևանքները
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թերուսը հայտարարել է, որ «ընդամենը երկու օր առաջ որոշում է կայացվել, որ Արցախում պետք է իրականացվի 110 միլիարդ դրամի բնակարանաշինական ծրագիր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ», որն, ըստ դավաճան Նիկոլի, Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու…
Հետաքրքիր է, իսկ տականք Նիկոլը չգիտի՞, թե այդ բանակարանաշինական ծրագիրն ու՛մ և ի՛նչ պատճառով է իրականացվում…
Եթե Նիկոլը չհրահրեր պատերազմ և դիտավորյալ մեզ չտաներ պարտության՝ տարածքային և մարդկային մեծ կորուստներով, ապա այդ ծրագրի իրականացման հարց չէր էլ առաջանա… Տասնյակ հազարավոր արցախցիների անօթևան են մնացել հենց Նիկոլի պատճառով…
Ստացվում է, իր հանցագործության պատճառով իրականցվող ծրագիրը, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում…
Շարունակելով, դավաճանը հայտարարել է.«1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակավել է մոտավորապես 313 միլիոն դոլար․ «Պատերազմի ընթացքում հանգանակվել է շուրջ 220 միլիոն դոլար։ 28 տարվա ընթացքում 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար»…
Սա ցինիզմի և լկտիության գագաթնակետն է… Համայն հայության կողմից պատերազմի օրերին հանգանակված ահռելի գումաներերը, որոնց մի մասն ազգադավ վարչապետն օգտագործել է անհայտ նպատակներով և մինչև հիմա հաշվետվություն չի ներկայացրել, կրկին ներկայացնում է որպես իր ձեռքբերում…
Դավաճան Նիկոլը շատ լավ գիտի, որ եթե պատերազմ չլիներ, ապա այդքան գումար չէր էլ հավաքվի..․ Բայց իր նման անպատկառը նույնիսկ այս հարցում փորձում է դիվիդենտներ ստանալ…
Հ.Գ. Որքան հասկացա, դավաճան Նիկոլը սփուռքից գումարահավաք կազմակերպլու համար նոր բան է հնարել՝ տնաշինական ծրագրի իրկանացումն Արցախում, որի միջոցով կմեղմացնի իր հանցագործության հետևանքները…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

