Հայաստանի տարածաշրջաններում ձյուն տեղում, տեղ-տեղ ձնախառն անձրև, Զանգերի հատվածում բուք է
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։
Բերդի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Մ-2 ավտոճանապարհին՝ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

