ԱՄՆ-ն արգելել է զենքի առևտուրը Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ն Ռուսաստանին կներառի երկրների ցանկում, որոնց հետ զենքի արտահանումն ու ներմուծումը արգելված է: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված փաստաթղթում։
«Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝ հրաժարվել Ռուսաստանից պաշտպանական արտադրանքի և պաշտպանական ծառայությունների արտահանման լիցենզիաներ կամ այլ թույլտվություններ տալուց»,-ասվում է փաստաթղթում:

