«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց

Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով անազատության մեջ գտնվող Արամ Սարգսյանն ազատ է արձակվել։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը»,- ֆեյսբւոքյան իր էջում գրել է Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ֆեյքի գործով ԱԱԾ-ն ձերբակալել էր չորս անձանց՝ քաղաքագետ Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին։

Նրանցից երկուսը՝ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվել էին։ Սաղաթելյանը ևս վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։