Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ-ի ասուլիսը. ՈՒՂԻՂ

«Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի»,- ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ներկայացնելով նոր հայեցակարգը մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Ա. Թոթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանն ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է կրակոցները հայկական գյուղերի ուղղությամբ, ուսումնասիրել են այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանցիները: