Դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը. կարող է՝ դուք եք սխալ. Սիմոնյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը՝ նշեց. «Քննարկում ենք Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և ես համոզվում եմ, որ Ազգային ժողովը, քաղաքական գործիչները և, հատկապես, պատգամավորներն այն մարդիկ չեն, ովքեր ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք իրական թեման թողած՝ անընդհատ շեղվում ենք, այլ թեմաների մասին ենք խոսում»: Պատգամավորը դիմելով իմքայլականներին նշեց. «Դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը: Կարող է՝ դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում