Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։

Հայցադիմումը ստացվել է երեկ՝ մարտի 3-ին։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Խաչատրյանի դիմումը կքննի դատավոր Մերի Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի՝ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատմանը նախորդել էր նրա հարցազրույցը, որի ժամանակ «Իսկանդերի» 10 տոկոս պայթելու մասին Փաշինյանի հայտարարության մասին հարցին ի պատասխան՝ նա ծիծաղել էր։

Խաչատրյանի ազատմանը հետևեց ԶՈՒ ԳՇ հայտարարությունը Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջով։