Ոստիկանությո՞ւնն էլ է «Նիկոլ դավաճանի» կողմնակից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԵԿ անդամ Հովհաննես Խաչատրյանը

Վարչապետը երեկ կառավարության մի շենքից մյուսը տեղաշարժվելու համար ոտքի էր հանել շուրջ 1000 ոստիկանի, մինչդեռ վարչապետ ընտրվելուց հետո հեծանիվով էր աշխատանքի գնում։

Անդրադառնալով ընդդիմության կողմից կազմակերպած հանրահավաքներին, տարբեր ակցիաներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ կարծում է՝ պահը դեռ չի հասունացել, իսկ երբ ժողովուրդը արթնանա լիարժեք, ուժայինները, վստահաբար, կկանգնեն ժողովրդի կողքին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի մասին՝ Հ․ Խաչատրյանը ընդգծեց, որ հարցազրույցը հեռարձակվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո․ «Կարծում եմ՝ մեծ թվով ոգելից խմիչքի ազդեցության տակ»։

Զրուցակիցը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որ եթե «Իսկանդերը» կրակել ու պայթել է ընդամենը 10%-ով, ապա իր գնած ՍՈՒ 30-ները ինչո՞ւ չեն բարձրացել օդ, ինչո՞ւ հրթիռ չեն ունեցել, ինչո՞ւ չեն կրակել։

Ամփոփելով՝ Հովհաննես Խաչատրյանը հավելեց․ «Քանի մեր տեսակը դրսում պայքարում է հայրենիքի փրկության համար, Նիկոլ Փաշինյանը միշտ շրջելու է 3500-ի հասնող ոստիկանական պատի միջով ու անպայման լսելու է իր՝ «Դավաճան» անունը։

Մանրամասները՝ տեսանյութում