Ուժեղ քամին Չարբախում առաջացրել է ավերածություններ
Հայաստանի շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։
Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։




