Միանձնյա որոշում կայացնողին հարկավոր է կանգնեցնել, այլապես կկորցնենք ամբողջ հայրենիքը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ Սյունիքի մարզի բնակիչ, իրավապաշտպան Վարդան Ալեքսանյանը, Սյունիքի մարզի բնակիչ, կամավորական Տիգրան Հարությունյանը
Մի խումբ հայրենասեր քաղաքացիներ առանձին նախաձեռնությամբ դիմում են ներկայացրել ՀՀ վարչապետի անունով՝ հարցադրումներ հնչեցնելով պատերազմի, կապիտուլյացիայի, դրա պատճառների և խայտառակ հայտարարությամբ այսօր իրականացվող գործողությունների մասին։
Խոսեցինք պատերազմի կանխատեսելիության մասին, երբ մինչև հարձակումը հայ փորձագետները զգուշացնում էին հնարավոր ագրեսիայի ու ռազմական լայնածավալ գործողությունների մասին, մինչդեռ ինչպես պարզվեց՝ մենք ամենևին պատրաստ չէինք այդ պատերազմին։ Այս համատեքստում խոսեցինք Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ընկերության դեմ՝ զենքի ձեռքբերման գործընթացներում պետական բյուջեից մեծ չափով հափշտակությունների և կոռուպցիոն գործարքների մեղադրանքով հարուցված գործին։
Ի՞նչ է կատարվում այսօր Սյունիքում, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության դրույթներն իրականացվում են միայն այն մասերով, որոնք հակասում են Հայաստանի շահերին։ Որքանո՞վ էր իրավասու և լիազորված երկրի իշխանությունը բռնազավթած անձը, որի հոգեկան առողջությունը կասկածելի է, միանձնյա որոշումներ կայացնել մեկ պետության անունից։
Մանրամասները՝ տեսանյութում

