Մարդկային մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք Շուշին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը  նշեց. «Հարյուր տարի անց մենք փառավոր հաղթանակներից հետո, նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, նորից դարձանք փառամոլ, նորից դարձանք մեծամիտ ու գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք իրականության զգացումը: Արդյունքը եղավ այն, որ մենք կորցրեցին Հադրութը, Շուշին, մեր պետականության և մեր Հայրենիքի մի զգալի հատվածը և կանգնեցինք նորից այս փաստի առջև»:

Մանրամասները՝ տեսանյութում