Հաղթած թեկնածու Կարեն Եղիազարյանի աջակիցները հավաքվել են Ապարանի զոհված հերոսների հուշահամալիրի մոտ

Ապարանի զոհված հերոսների հուշահամալիրի մոտ հավաքվել են հաղթած թեկնածու Կարեն Եղիազարյանի աջակիցները։  Թեկնածուի շտաբում որոշել են հաղթանակը նշել լուռ մոմավառությամբ՝ քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմում զոհվածների աճյունները։