Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում. Առուշ Առուշանյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:
Դատական նիստի ընթացքում կարճ ելույթ ունեցավ Առուշանյանը՝ նշելով, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Դատական նիստին զուգընթաց՝ դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ hաջակցություն Առուշ Առուշանյանի:
Հիշեցնենք՝ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:

