Դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանը վիրավոր մինչև վերջ դիմադրել է թշնամուն, գերի չընկնելու համար նռնակով պայթեցրել իրեն

ՖԲ-ն ողողված է երեկվա ռազմական գործողություների ժամանակ գերեվարված Հայ զինվորականների հանդեպ, ազերիների կողմից ծաղրի ու ծեծի վիդեոներով։

Բայց ոչ-ոք չի խոսում հերոս Սարգսյան Գուրգենի մասին, որը այն դիրքի ավագն էր, որտեղից փախել էր դիրքի անձնակազմի մեծ մասը, իսկ դիրքում մնացել էին 4 զինվորներ, որոնք հրաժարվել են թշնամուն հանձնել իրենց վստահված Հայրենիքի հատվածը, երբ վիրավոր Գուրգենը արդեն հասկանում է, որ էլ անկարող է կռվել և թշնամին կարող է իրեն գերի վերցնել, նռնակով պայթեցրել է իրեն, բայց թուրքի առաջ չի խոնարհվել։

Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժաման նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված հերոս Հայ զինվորական Գուրգեն Սարգսյանի հանդեպ։

Հայ զինվորի հավաքական կերպարը գերի հանձնվողը չէ, Հայ զինվորի հավաքական կերպարը կյանքի գնով Հայրենիքը պաշտպանող հերոսն է։

 

Գուրգեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։