Համակարգչային խաղերի սրահում հնչել են կրակոցներ․ կան բերման ենթարկվածներ
Այսօր` նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։
Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

