Ներդրողները զարմացած են մեր ինժեներների գիտելիքներով. Փաշինյան

Կառավարության այսօրվա` նոյեմբերի 4-ի նիստում Փաշինյանն ասաց, թե հայազգի ներդրողները, որոնք գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, զարմացած են Հայաստանում ինժեներների ունեցած մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով:

«Նրանք ասում են, որ Հայաստանի ինժեներները իրենց գիտելիքնեորվ ոչ միայն չեն զիջում, այլև շատ դեպքերում ակնհայտորեն մեծ պոտենցիալ ու առավելություն ունեն, սա մեծացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը», – ասաց նա, նշելով, թե ինքն էլ ներդրողներին այլ վիճակագրություն է ասել, որը պետք է ոգևորի նրանց. «Ես հաճույքով իմացա՝ երբ իրականացրել ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը, պարզվեց՝ ամենաբարձր միավորները ստացել են մաթեմատիկայի ուսուցիչները: Սա շատ հաճելի փաստ է, նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով այն ռազմավարությունը, որ մենք ունենք, մեծ պոտենցիալ կա, մնում է, որ մեր այդ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձ ստանան»,- ասաց Փաշինյանը: