Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել

Երեքշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որից 93-ը՝ լոկալ, վկայում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական ​​կոմիտեի տվյալները:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  չորեքշաբթի գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից հետևում է, որ երեքշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 16 ներմուծված և 93 տեղական դեպք։ Տեղական վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Ռուսաստանին սահմանակից հյուսիսային Հեյլունցզյան նահանգում (35 դեպք):

Երկուշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որից 54-ը՝ տեղական։

Համավարակի սկզբից Չինաստանում հայտնաբերվել է հիվանդության ընդհանուր 97423 հաստատված դեպք, մահացել է 4636 մարդ։