Թուրքերն ու ուկրո-բանդերականները պատրաստվում են ցեղասպանության ենթարկել ռուսներին Դոնբասում և Ղրիմում
Հոկտեմբերի 29-ին շատ արևմտյան լրատվամիջոցներ և նույնիսկ՝ թուրքական թերթեր և ինտերնետային ռեսուրսներ դադարեցին թաքցնել, որ Թուրքիան նպատակաուղղված զինում է Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի և Դոնբասի ռուսական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ): Մենք ուզում ենք Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ են գրում Անկարայում տեղեկատվության փոխանցման այս փոփոխության մասին, թե որն է Էրդողանի վարչակազմի քաղաքականության էությունը Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ։
Այսպիսով, հոկտեմբերի 29-ին թուրքական կառավարամետ «Daily Sabah» թերթը ուրախությամբ հայտարարեց. Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը գրառում է կատարել Twitter-ում։ Լատվիա՝ ասել է թե ՆԱՏՕ․ չմոռանանք, որ այս տեսակի բոլոր «լատվիաները» այժմ օժտված են ՆԱՏՕ-ի «ընդհանուր գիծը» հռչակելու իրավունքով և հնարավորությամբ, և չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հավատարիմ շունն է մեր տարածաշրջանում։ Հոկտեմբերի 28-ին Արտիս Փաբրիքսը գրել է. «ԵՄ-ը պետք է հետևի Թուրքիայի օրինակին՝ օգնելով Ուկրաինային պայքարել զավթիչների դեմ և աջակցի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային ժամանակակից սահման կառուցելու հարցում՝ հիբրիդային հարձակումների պատճառով: Այս պահին Լեհաստանը և Բալթյան երկրները կատարում են ԵՄ-ի աշխատանքը և վճարում դրա համար»։
Թուրքական թերթն իր նյութում հիշեցրել է, որ լատվիացի նախարարն իր հայտարարությունն արել է ուկրաինական բանակի կողմից «Բայրաքթար ԹԲ2» անօդաչու թռչող սարքի օգտագործումից հետո, ինչի մասին հայտնում էին բազմաթիվ համաշխարհային ԶԼՄ-ներ։ Ավելին, «Դեյլի սաբահ»-ը ոչ միայն չի հերքում Լատվիայի պաշտպանության նախարարի պնդումները, այլ, ընդհակառակը, հաստատում է դրանք. «Անօդաչու սարքի ներդրումը ներուժ ունի փոխելու խաղի կանոնները բազմամյա հակամարտությունում այն բանից հետո, երբ անցած տարի Ադրբեջանը թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործեց՝ ճնշելու հայկական բանակը Լեռնային Ղարաբաղում՝ հետխորհրդային մեկ այլ սառեցված հակամարտություն»: Վերջապես, թուրքական պաշտոնաթերթը մեջբերում է ռուս պաշտոնյաների, մասնավորապես՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, այնուհետև նյութ է տալիս, որով բացահայտվում է Ուկրաինայի, Դոնբասի և Ռուսաստանի վերաբերյալ պաշտոնական Անկարայի իրական դիրքորոշումը. «Ռուսական զորքերը Ուկրաինայից զավթել ու միացրել են Ղրիմի թերակղզին 2014 թվականի փետրվարին և հաջորդ ամիս նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բաժանեց տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության երկու առանձին բաղկացուցիչ միավորների: Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նույնպես անեքսիան անօրինական են համարում։ 2014 թվականից ի վեր, ըստ ՄԱԿ-ի, Դոնբասում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել Ուկրաինայի կառավարական զորքերի և ռուսամետ անջատողականների միջև մարտերի հետևանքով։ Այս տարածաշրջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մի քանի աղբյուրներից մեկն է»։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ նախ՝ Անկարան չի հերքում լատվիացի նախարարի այն պնդումները, թե թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային, Լեհաստանին և Բալթյան երկրներին, ի թիվս այլ բաների, նպատակ ունի օգնել Ռուսաստանի հետ առճակատմանը։ Իսկ մենք ավելի կոշտ կասենք՝ ապագա պատերազմում։ Երկրորդ՝ «Դեյլի սաբահ»-ն ուղղակիորեն նշում է, որ Թուրքիայի համար ձեռնտու կլինի հաղթել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերին, որին հաջորդելու են էթնիկ զտումները և Ուկրաինայի պատժիչ մարմինների աշխատանքը՝ ի դեմս ՈՒԱԾ-ի և ներքին գործերի նախարարության։ Երրորդ, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ երկրների պես, Թուրքիան համարում է, որ Դոնբասում ընթացող պատերազմը սերտորեն կապված է Ղրիմի շուրջ հակամարտությանը, որը, ի տարբերություն Դոնբասի ռուսական հանրապետությունների, ուղղակիորեն Ռուսաստանի մասն է: Սա խոսում է այն մասին, որ իրականում Անկարան մոտ է Կիևի և ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, որոնք Նովոռոսիայի պարտությունը դիտարկում են որպես Ղրիմի շուրջ պատերազմի մեկնարկի նախերգանք։ Չորրորդ՝ «Դեյլի սաբահ»-ը հատուկ ընդգծում է, որ ԱՄՆ-ը նույնպես չի ճանաչում Ռուսաստանի իրավասությունը Ղրիմի նկատմամբ։ Հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա դժվարությունները՝ կարելի է պնդել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում ուկրաինական ֆաշիստ-նեոբանդերականներին աջակցությունը Անկարայի և Վաշինգտոնի հնարավոր մերձեցման կետերից մեկն է, հատկապես նախագահ Էրդողանի «բազմավեկտոր» արտաքին քաղաքականության որոշակի ճգնաժամի պայմաններում ու համատեքստում։ Ահա մի անուղղակի ապացույց ևս. ֆաշիստ-բանդերականների արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հոդված է գրել ամերիկյան «Ատլանտյան խորհրդի» համար, որտեղ ուշադրություն է դարձրել Թուրքիայի հետ Ուկրաինայի համագործակցությանը, գրում է նույն թուրքական իշխանամետ «Դեյլի սաբահ» թերթը հոկտեմբերի 29-ին։ Կարճ մեջբերում այս հոդվածից. «Ուկրաինան և Թուրքիան մշակում են Սևծովյան տարածաշրջանի ապագա անվտանգության հայեցակարգ»…
Այսպիսով, բացի զուտ ռազմական բաղադրիչից (և այն, որ Թուրքիան Դոնբասում դեռ ցանկանում է գովազդել իր զենքը և նվաստացնել Ռուսաստանին ու ռուսներին, միայն թուրքաֆիլները չեն տեսնում), Թուրքիան շահագրգռված է Դոնբասում Ուկրաինայի հաղթանակով։ Իսկ այն, որ Թուրքիան հակառուսական պատժամիջոցներ չի կիրառել Ղրիմի հետ վերամիավորվելու պատճառով, ոչինչ չի նշանակում, քանի որ, ի տարբերություն մերձբալթյանների, լեհերի և ուկրաինացիների, թուրքերը սակարկում են և գիտեն, թե ինչպես պատրաստվել հարձակման թիկունքից և կտրել գործընկերոջ կոկորդը: Հետևաբար, Ռուսաստանին այլ ելք չի մնում (Դոնբասի դեպքում), քան ընտրել՝ Մոսկվան ռուսների՞, թե թուրքերի ու ուկրոնացիստների կողմն է:
Սերգեյ Շաքարյանց

