Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք, 39 հիվանդ մահացել է

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հոկտեմբերի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է․

  • 2074 նոր դեպք,
  • 13 696 թեստավորում,
  • 714 առողջացած,
  • 39 մահվան դեպք։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 բուժառու:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 032 310 թեստավորում: