ՌԴ-ում պատասխանել են «մի բուռ» երկրների դեմ Էրդողանի հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է բնօրինակում ծանոթանալ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների դեմ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես չտեսա, թե ինչ ենթատեքստում է հնչել այս արտահայտությունը, ինքս չեմ կարդացել, այլ տեսել եմ միայն լրատվամիջոցների հաղորդագրության մեջ»,-ասել է նա։
Պետդումայում ևս պատասխանել են Էրդողանի խոսքերին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել անցած դարում իր կորսված ազդեցությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է «թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը»:

