Լատվիայում չպատվաստվածներին արգելել են խանութ մտնել

Լատվիայում չպատվաստվածներին արգելել են խանութ մտնել։ Բացառություն են առաջին անհրաժեշտության առևտրի կետերը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Քարինշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա կոչ է արել բնակիչներին անցնել հեռավար աշխատանքի։ Ինչպես նաև բոլոր աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել։