Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել․ Ռոբերտ Քոչարյան

Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. մեկ տարի պատերազմից հետո անցել է և Հայաստանը այս մեկ տարին, ըստ էության, բանակցային պրոցեսին մասնակից չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին, հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:

«Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում՝ զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որևէ առարկայական հարց կապված Արցախի ապագայի հետ, Շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ: Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է:

Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է ձևավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն՝ ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է և Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»,-ասաց Քոչարյանը: