Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և շեշտեց նման միջոցառումների առանձնակի կարևորությունը գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։

