Եթե այս մարդուն ճանաչում եք, դիմեք ոստիկանություն

Տղամարդու ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողի գաղտնիությունը կպահվի։

Ոստիկանությունը փնտրում է տղամարդու, որը կասկածվում է փող գողանալու մեջ։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է աճպարարական հնարքների գործադրմամբ 745 500 դրամին համարժեք դոլար գողանալու մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Ոստիկանությունը խնդրում է տղամարդու ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին։