Որպեսզի «հպարտ քաղաքացիների» մոտ կասկած չառաջանա, որ ես ուռճացնում եմ իրավիճակի լրջությունը, ստորև ծանոթացեք օկուպացիոն ադրբեջանական ուժերի հայտարարությանը․ Աբովյան
Ինչպես և զգուշացնում էի՝ Ադրբեջանը առանց որևէ խոչընդոտների և դիմադրության իրականացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման դե յուրե օրինականացումը։
Ինչո՞ւ։
Շատ պարզ տրամաբանությամբ՝ հայկական իշխանությունները գործնականում խորապես թքած ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության վրա և ավելին՝ արդեն սկսել են ինքնիշխան Հայաստանի տարածքները անվանել ադրբեջանական անվանումներով։
Հարց իշխանություններին․
Ի՞նչ փաստաթղթի կամ ուրիշ իրավական գործառույթի շրջանակներում Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց իրավունք են վերապահել հանդուրժել (ընդունել,համակերպվել) թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի նկրտումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ։
Փաստորեն կարելի է վստահաբար եզրակացնել, որ իշխանությունների «խաղաղության դարաշրջան» եզրույթը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան տարածքների նվիրաբերությունը թուրք-ադրբեջանական տանդեմին։
Այլ բացատրություն, պարզապես, չկա։ Իսկ, որ «հպարտ քաղաքացիների» մոտ կասկած չառաջանա, որ ես ուրճացնում եմ իրավիճակի լրջությունը, ստորև ծանոթացեք օկուպացիոն ադրբեջանական ուժերի հայտարարությանը, որտեղ իրենք շատ հանգիստ հռչակում են Սյունիքի Գորիս-Կապան հատվածը, որպես Ադրբեջանի մասնիկ։
…
Ադրբեջանի հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալիս ենթակա են հարկման։ Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման։ Պետական տուրքի մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն էլ Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար սահմանված է պետական տուրք»,- ասված է հաղորդագրությունում։
…
Ապագա Կա՛…վայելե՛ք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։

