Հայաստանը նոր դեսպան ունի Հունաստանում
ՀՀ նախագահի հրամանագրով՝՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Մկրտչյանին նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։
Նշենք, որ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը հետ էր կանչվել Հունաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

