ԱՄՆ-ը և դաշնակիցները ևս 11 հազար մարդու են տարհանել Աֆղանստանից
ԱՄՆ-ի զինվորականները և նրանց դաշնակիցները երկուշաբթի կես օրում տարհանել են Աֆղանստանից ավիաչվերթների ևս գրեթե 11 հազար մարդու։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Օգոստոսի 23-ին, ժամը 3:00-5:00-ը Քաբուլից ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 10,9 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ զինված ուժերն այս ընթացքում իրականացրել են 15 թռիչք՝ դուրս բերելով 6,6 հազար մարդ: Նրանց կոալիցիոն դաշնակիցները 34 ինքնաթիռներով տարհանել են ևս 4,3 հազարը:
«Օգոստոսի 14-ից ԱՄՆ-ը կազմակերպել է Աֆղանստանից մոտ 48 հազար մարդու տարհանում: Հուլիսի վերջից մենք տեղափոխել ենք մոտ 53 000 մարդու», – ասել է Սպիտակ տունը:

