Ովքե՞ր են Աֆղանստանում արագորեն հաջողության հասած Թալիբները
Որոշ վերլուծաբանների կարծիքով ընդհանուր Թալիբանի հիմնական ղեկավարներն են մոլլա Մոհամմադ Յաղուբը և Սիրջուդդին Հաղղանին, որոնք պատասխանատու են այս կազմակերպության քաղաքական, կրոնական և ռազմական գործունեության համար։
BBC-ի փոխանցմամբ, հենց Աֆղանստանում Թալիբանի առաջնորդն է եղել Հայբաթուլլահ Ախունդզադեն, որը ունի երեք տեղակալներ՝ քաղաքական հարցերով տեղակալ մոլլա Աբդոլղանի Բարադարը, ռազմական հարցերով տեղակալ մոլլա Մոհամմադ Յաղուբը և ցանցային կառույցների պատասխանատու Սիրջուդդին Հաղղանին։
Թալիբան շարժման մասին հետաքրքիր տեսակետ են ներկայացրել նաև չինական ԶԼՄ-ները, որոնց փոխանցմամաբ այս շարժումը ունի 13 տարբեր կոմիտեներ, որոնցից կարևորներն են քաղաքական, հետախուզական, տնտեսական կոմիտենտները, բացի այս նրանց տրամադրության տակ է գտնվում Դոհայի գրասենյակը, որը պատասխանատու է քաղաքական խաղաղ բանակցությունների համար։
Ըստ այդմ, Թալիբան շարժման ղեկավար կազմը ունի հետևյալ տեսքը՝
Ղեկավար՝ Հայբաթոլլահ Ախունդզադե, ով եղել է իսլամական համալսարաններից մեկի դասախոս և 2016թ․ հանկարծակի անհետանալուց հետո դարձել է շարժման առաջնորդ՝ փոխարինելով Ախթար Մանսուրին։ Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, 2020թ․ ընթացքում մահացել է անհայտ հանգամանքներում՝ կամ սպանվել է Պակիստանի տարածքում կամ մահացել COVID-19 համավարակից։
Հ․ Ախունդզադեի տեղակալ է համարվում Թալիբան շարժման հիմնադիրներից Մոհհամադ Օմարի որդի մոլլա Մոհամմադ Յաղուբը, ով Foreign plicy-ի և իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ վերջին տարվա ընթացքում ստանձնել է շարժման ղեկավարի պարտականությունները։
Աֆղանստանում գործող «Խաղանի» հայտնի ցանցի ղեկավարությունը գտնվում է Ջալալեդդին Խաղանիի որդու՝ Սիրջուլլահ Խաղանի ձեռքում, ով պատասխանատու է Աֆղանստանի ու Պակիստանի տարածքում Թալիբանի ֆինանսական ու ռազմական ակտիվների համար։
Մոլլա Աբդոլղանի Բարադար, ով համարվում է Թալիբանի «բանակցողը» և ղեկավարում է Դոհայի գրասենյակը։
Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայ՝ շարժման ղեկավարներից մեկն է, Դոհայի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը, Աֆղանստանի կառավարության և այլ պետությունների հետ Թալիբանի հիմնական բանակցողներից։
Աբդոլ-Համիդ Հաղանի, ով շարժման կրոնական հարցերով պատասխանատուներից է և համարվում է Ախունդզադեի ամենամտերիմ անձանցից մեկը։
Գարիկ Միսակյան
Իրանագետ

