Ստեփանակերտում բնակվող հայերը պետք է ինտեգրվեն մեր հասարակությանը. Ալիև
Այսօր Ստեփանակերտում ու հարակից գյուղերում ապրող հայերը պետք է ինտեգրվեն մեր հասարակության մեջ, դա նրանց համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Այս մասին, Trend գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հարևան երկրի նախագահը նաև ասել է, որ Հարավային Կովկասում պետք է քայլեր ձեռնարկվեն Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև եռակողմ կապեր հաստատելու ուղղությամբ և հավելել ու իրենք պատրաստ են դրան:

