Ալեն Սիմոնյանը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաև պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:

Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին և պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոևան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: