1-ին զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն

Օգոստոսի  9-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում  տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ: