Եկել է Հայաստանին սիրաշահելու շրջանը․ փորձագետ
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուշացած այցն ու հայտարարությունները խոսում են նրա մասին, որ եկել է Հայաստանին սիրաշահելու շրջանը։ Հուսամ, մենք չենք գնա սիրախաղերի ճանապարհով և կոնկրետ գործողությունների ակնկալիքներով կփորձենք առանց հարաբերություններ փչացնելու վերականգնել ռազմական բալանսը, եթե ոչ առավելությունը ։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

