Ստեփանակերտում տեղադրվել է 44–օրյա պատերազմում զոհվածների լուսանկարների առաջին հուշատախտակը (տեսանյութ)

Ազատամարտիկների պուրակում տեղադրվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների լուսանկարների առաջին հուշատախտակը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրային հեռուսատատեսությունից։

Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղադրված է արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած հերոսամարտիկների հուշատախտակի լուսանկարների մի մասը տեղափոխել են Ազատամարտիկների պուրակ:

«Սա առաջին հուշատախտակն է, երկրորդ հուշատախտակի համար լուսանկարները պատրաստ են: Մասնագետները խոստացել են, որ եւ արեւին է դիմանալու, եւ անձրեւին»,-ասել է Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը։

Միությունը կոչ է անում հյարազատներին լուսանկարներն ուղարկել anmahzinvor@mail.ru էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել 077 26 78 72 հեռախոսահամարի WhatsApp եւ Viber հավելվածներին: